«Ես նկարում եմ Պետերբուրգը» միջազգային մրցույթի հաղթող երևանցի դպրոցականները հանդիպել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին


«Ես նկարում եմ Պետերբուրգը» միջազգային մրցույթի հաղթող երևանցի դպրոցականները հանդիպել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին

  • 22-06-2017 13:16:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Ես նկարում եմ Պետերբուրգը»  միջազգային մրցույթում հաղթած դպրոցականներին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Մրցույթին մասնակցած Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Մոլդովան ներկայացնող ավելի քան 1000 դպրոցականներից հաղթող են ճանաչվել 38-ը, որոնցից 14-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների սաներն են: 
 
Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել փոքրիկ նկարիչներին Սանկտ Պետերբուրգի հանդեպ ցուցաբերած անկեղծ հետաքրքրության համար: Նա նշել է, որ մրցույթը հնարավորություն է ընձեռնել ավելի շատ բան իմանալու ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի մասին, ինչպես նաև ձեռք բերելու ընկերներ՝ տարբեր երկրներից: Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հուշանվերներ է հանձնել երեխաներին և մաղթել, որ աշխարհը ճանաչելու ցանկությունը երբեք չլքի նրանց: 
Հարկ է նշել, որ մրցույթի հաղթող երեխաների համար նախատեսված է մշակութային հագեցած ծրագիր, այդ թվում ճանաչողական այցելություններ Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրեր, Պուշկինո, Պետերգորֆ և այլն: Բացի այդ, երեխաները կմասնակցեն նաև սանկտպետերբուրգյան «Ալ առագաստներ» տոնակատարությանը:
«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երևանցի երեխաները Երևան կվերադառնան  հունիսի 25-ին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play