Ջրաշեն. նոր ջրագծեր, նոր ջուր


Ջրաշեն. նոր ջրագծեր, նոր ջուր

  • 22-06-2017 16:03:14   | Արարատի մարզ  |  Կազմակերպություններ

 
Արարատի մարզի Ջրաշեն գյուղի Շահումյան փողոցով ձգվող 50 մմ տրամագծով 260 գծամետր ընդհանուր երկարությամբ երկու պողպատյա ջրագծերն «զառամյալ տարիքի» պատճառով ենթակա չէին հետագա շահագործման: Ամբողջությամբ քայքայվել էին և կոռոզիայի ենթարկվել։ Դրանց վերանորոգումը ֆիզիկական մաշվածության պատճառով տեխնիկապես այլեւս անհնարին էր:
Իրավիճակով պայմանավորված, տեղում առկա էր ջրի կորուստ, ճնշման անկում և տարածքում բնակվող 15 ընտանիքներին մատակարարվող ջրի որակին սպառնացող վտանգ:
 
Այս ամենը նկատի ունենալով` «Արևելք» տարածաշրջանի տնօրինությունը որոշեց փոխարինել ջրագծերը: Աշխատանքներին ձեռնամուխ եղավ «Էրեբունի» տեղամասը՝ գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Արագորեն իրականացվեցին հողային աշխատանքները, բացվեց խրամուղին, որտեղ վթարված խողովակների փոխարեն մոնտաժվեց 63մմ տրամագիծ ունեցող 260 գծամետր պոլիէթիլենե խողովակաշար:
Հետո, գործող կարգի համաձայն, բաժանորդների ջրաչափական սարքերը տներից տեղափոխվեցին փողոցում կառուցված դիտահորեր, սպառողների սեփական ջրագծերը միացվեցին նորակառույց ջրագծին: Արդյունքում գյուղաբնակների շուրջօրյա ջրամատակարարումը դարձավ ավելի  բարելավված և կայուն:
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ