«Մշակութային կանգառ». Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում


«Մշակութային կանգառ». Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

  • 22-06-2017 16:06:19   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. հունիսի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը ներկայացրել են Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Գլխավոր դերերում հանդես են եկել Ալինա Փահլևանյանը /Անուշ/, Լիպարիտ Ավետիսյանը /Սարո/, Գեորգի Առաքելովը /Մոսի/: Ներկայացման դիրիժորն էր Աթանես Առաքելյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
 
Մեծամորցիները մեծ խանդավառությամբ են ընդունել օպերային թատրոնի արտիստներին և ցանկություն հայտնել՝  այսօրինակ այցերը դարձնել պարբերական: Մեծամորի մշակույթի տանը, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան դիտել են հանդիսականներ` Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերից:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play