Վաղարշապատի քննչականից կասեցված քրգործ է կորել, փաստի առնչությամբ քրգործ է հարուցվել


Վաղարշապատի քննչականից կասեցված քրգործ է կորել, փաստի առնչությամբ քրգործ է հարուցվել

  • 22-06-2017 18:06:20   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութություն թույլ տալու դեպքի առթիվ։
2017թ. մայիսի 29-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ քննչական բաժնից բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վարույթը կասեցված մի քրեական գործ:
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ՝ ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք, ինչի արդյունքում քննչական բաժնից կորել է քրեական գործ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք