Դեսպան Բաղդասարյանը Հռոմում ներկայացրել է ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ ձեռքբերումները


Դեսպան Բաղդասարյանը Հռոմում ներկայացրել է ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ ձեռքբերումները

  • 22-06-2017 19:50:14   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը հունիսի 22-ին մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:
 
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներ, դիվանագետներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ»
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play