Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները


Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները

  • 23-06-2017 11:34:44   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական  պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու՝ արդեն ավանդույթ դարձած ծրագիրը:
 
Այն մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև հունիսի 30-ը: Դպրոցական առաջին նվերները երեխաներն ստանում են մանկապարտեզի ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել և փոքրիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Շնորհակալություն հայտնելով մանկապարտեզի տնօրեններին և մանկավարժներին՝ քրտնաջան աշխատանքի համար, Աննա Ստեփանյանը կարևորել է երեխաների կրթության հանդեպ ուշադրությունն ու հետևողական վերաբերմունքը:
«Վստահ եղեք, որ մայրաքաղաքի նախակրթարանները Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են և համոզված եմ, որ այդ ուշադրության արդյունքը բոլորիդ է տեսանելի: Հուսով եմ, որ մեր այս փոքրիկները, ովքեր վաղն արդեն դպրոց կգնան, շատ լավ կսովորեն ու կավելացնեն գիտելիքների այն պաշարը, որը ստացել են մանկապարտեզներում», - նշել է Աննա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ այս տարի ևս մանկապարտեզն ավարտող երեխաներին տրմադրվում են շուրջ 10000 պայուսակներ՝ 16 անուն դպրոցական պարագաներով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն