Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը


Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

  • 23-06-2017 11:36:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն  Շոն Օ'Սալլիվանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի աջակցությամբ կրթության և գիտության ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:
 
 ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ համագործակցության համար՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել կրթության համակարգի համար: Բարձր գնահատելով դպրոցաշինության ոլորտում կատարված աշխատանքները՝ նախարարը շեշտել է համագործակցության հետագա ծրագրերում կրթության քաղաքականության բարելավման փորձագիտական աջակցության կարևորությունը: 
Իր հերթին է Շոն Օ'Սալլիվանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի թիմը ոգևորված է կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հեռանկարից:
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում իրականացված կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները և այս փուլում համակարգի առջև ծառացած խնդիրներն ու առաջնահերթությունները: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play