Դա եղել է դժոխք, աշխարհի վերջը. առնվազն 63 զոհ` Պորտուգալիայի անտառներում բռնկված հրդեհի հետևանքով (տեսանյութ)


Դա եղել է դժոխք, աշխարհի վերջը. առնվազն 63 զոհ` Պորտուգալիայի անտառներում բռնկված հրդեհի հետևանքով (տեսանյութ)

  • 23-06-2017 13:53:24   | Պորտուգալիա  |  Հասարակություն



 
 
Պորտուգալիայի կենտրոնական մասում անցյալ շաբաթ բռնկված անտառային հրդեհը խլել է առնվազն 63 մարդու կյանք, 135 հոգի տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Բացի այդ, մոխրով ծածկվել է ամբողջ տարածքը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 1000 հրշեջ: Հրդեհի դեմ պայքարը դժվար է եղել հատկապես Պեդրոգաո գրանդեյի տարածքում: Մարդիկ կենդանի-կենդանի այրվել են իրենց ավտոմեքենաներում` ոմանք չկարողանալով նույնիսկ մեքենաների դռները բացել: Այն հազվագյուտ մարդկանց տպավորությամբ, որոնց հաջողվել է ողջ մնալ, դա եղել է դժոխք, աշխարհի վերջը…
Քաղաքացիական փրկարար խմբի հրամանատարն ասել է, որ Պեդրոգաո գրանդեյի տարածքում վիճակը մտահոգիչ է և պետք է տարհանել տեղի բնակչությանը: 
Հրդեհի հետևանքով, ըստ Եվրոպայի անտառների հրկիզման տեղեկատվական կենտրոնի հաղորդման, ոչնչացվել է Պորտուգալիայի անտառների 26 000 հեկտար տարածք:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն