WikiLeaks-ի նոր բացահայտումը


WikiLeaks-ի նոր բացահայտումը

  • 23-06-2017 14:22:14   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
WikiLeaks-ը բացահայտել է կիբերլրտեսության վերաբերյալ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության երկու ծրագրի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր:
Կենտրոնական հետախուզական վարչության կիբերլրտեսական գործողությունները վարակում են սարքը: Վարակված սարքը կարող է վնասաբեր կոնտենտը «ներդնել» տվյալների ընդհանուր հոսքի մեջ, իսկ այնուհետև առկա խոցելիություններն օգտագործել օգտատերերի համակարգիչների հավելվածներում կամ գործառական համակարգում:
Վկայակոչելով  WikiLeaks պորտալը, Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այդ երկու ծրագրերը ԱՄՆ ԿՀՎ-ին հնարավորություն են տալիս հասանելիություն ունենալ սահմանափակ ու ապահովված համակարգչային ցանցերին:
Արդյունքում երբ ԿՀՎ-ն իր վերահսկողության տակ առնի մի շարք սարքեր, ապա կստեղծի գաղտնի ցանց, որը հնարավորություններ կտա ավելի մեծ քանակությամբ տվյալներ փոխանակել:
Հիշենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ավելի վաղ բացահայտումներ էր կատարել ԱՄՆ հետախուզական կազմակերպությունների կողմից այդ երկրի քաղաքական գործիչների ու միլիոնավոր սովորական քաղաքացիների լրտեսման վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական