Մարզային բանկից հափշտակել են ավելի քան 40 մլն դրամ


Մարզային բանկից հափշտակել են ավելի քան 40 մլն դրամ

  • 23-06-2017 14:35:35   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի մասնաճյուղի բանկոմատներից հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումար: Tert.am-ի տեղեկություններով գումարի չափը գերազանցում է 40 մլն դրամը:
 
Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանությունը բանկերից մեկից գրություն ստացել է գումարի պակասորդի մասին.«Հունիսի 22-ին Եղեգնաձորի բանկերից մեկից գրություն է ստացվել այն մասին, որ մասնաճյուղի երկու բանկոմատների ստուգման արդյունքում հայտնաբերվել է գումարի պակասորդ»:
 
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշված դեպքով հետաքննություն է կատարվում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play