Արթիկում տարհանված բնակիչներին ժամանակավոր կացարան չի տրվի. քաղաքապետ


Արթիկում տարհանված բնակիչներին ժամանակավոր կացարան չի տրվի. քաղաքապետ

  • 23-06-2017 16:38:41   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արթիկի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքը, որի արտաքին պատը փլուզվել է, վթարային չէր:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը:
 
«Հիմա էլ մարզպետարանի, ԱԻՆ  աշխատակիցների հետ միասին շենքում ենք, պիտի  ճշտենք վնասի չափը,  հասկանանք ,թե քարաթափումը, փլուզումը ինչից է  եղել, մինչև չուսումնասիրենք չենք կարող ասել՝  ինչ  չափի փոխհատուցման մասին կարող է խոսքը լինել»,-շեշտեց քաղաքապետը:
 
Անդրադառնալով հարցին, թե շենքից տարհանված 20 բնակիչները, որտե՞ղ են տեղավորվել, արդյոք նրանց ժամանակավոր կացարան տրամադրվելո՞ւ է մինչև  վերանորոգումը, քաղաքապետը ասաց. «Համայնքը ժամանակավոր կացարան չունի, որ տրամադրի, բնակիչները որոշել են մնալ բարեկամների տանը»,-շեշտեց նա:
 
Արթիկի քաղաքապետը մանրամասնեց, որ շենքում 12 բնակարան կա, 35 բնակիչ:
 
 
Անդրադառնալով  հարցին՝ արդյոք վտանգավոր չէ՞, որ մնացած բնակիչները  շարունակում են մնալ այնտեղ, քաղաքապետն ասաց.«Վտանգավոր հատվածում չեն մնացել, նրանց հետ բացատրական աշխատանքներ  են տարվում, վտանգ չկա»,-մանրամասնեց նա:
 
Հիշեցնենք, որ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։ 
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել է թվով 20 բնակիչ, ևս 11 բնակիչ (4 անչափահաս) շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play