Սողանք Կապանում. մեկնել է մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը


Սողանք Կապանում. մեկնել է մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը

  • 23-06-2017 15:57:01   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Հունիսի 23-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկի դիմաց հողը սահել է. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք (մոտ 35 մ լայնություն, 55 մ երկարություն և 1.5 մ խորություն):
 
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի պետին, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, Կապան քաղաքի գլխավոր ճարտարապետին և ԲՊԱՀՎԿ վարչության պետին:
Նոյյան տապան  -   Հասարակություն