Thycotic ընկերությունը ներկայացրել է սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության իր առաջատար լուծումները


Thycotic ընկերությունը ներկայացրել է սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության իր առաջատար լուծումները

  • 23-06-2017 16:29:37   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Երևան, 23 հունիսի, «Սոֆթ Թայմ» և «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական «Սոֆթ Թայմ» և ռուսաստանյան «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերությունները հունիսի 23-ին Երևանում անցկացրեցին միջազգային Thycotic ընկերության «Առաջատար տեխնոլոգիաները Ձեր բիզնեսի պաշտպան» սեմինարը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան իր ոլորտում առաջատար Thycotic ընկերության՝ սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության լուծումներին։
 
Սեմինարին մասնակցեցին ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։ 
Միջոցառման բացումը կատարեց «Սոֆթ Թայմ» ընկերության տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը։ «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերության տնօրեն Դենիս Մորոզովը և նույն  ընկերության Thycotic նախագծի մենեջեր Ալեքսանդր Խառլամովը ներկայացրին կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են «Արդիական սպառնալիքներ և ցանցի համալիր պաշտպանություն», «Գաղտնաբառերի և հասանելիության կառավարում»,  «Պաշտպանված ցանցի կառուցում»։ Ներկայացվեց, թե ինչպես է իրականում գործում Thycotic Secret Server համակարգը,  նաև անցկացվեց մրցանակներով վիկտորինա։
«Կորպորատիվ տվյալներին հասանելիության կառավարումը գնալով ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Պատահական չէ, որ ներկայում կորպորատիվ ցանցեր և սերվերներ անօրինական ներթափանցման դեպքերի 62%-ը տեղի է ունենում արտոնյալ հաշվեգրերին (учетная запись) հասանելիություն ստանալու միջոցով։ Եվ Thycotic-ի տեխնոլոգիաներն ու լուծումները թույլ են տալիս հեշտությամբ և առավելագույն արդյունավետությամբ կառավարել հաշվեգրերի և ըստ դրանց տվյալներին հասանելիության տրամադրման գործընթացը։ Համոզված եմ, որ մեր սեմինարի մասնակիցներից շատերն ստացած գիտելիքը կօգտագործեն իրենց կազմակերպություններում՝ դրանք զերծ պահելով կիբեռգրոհներից»,- նշում է «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերության տնօրեն Դենիս Մորոզովը։ 
Սեմինարի մասնակիցներն ունեցան կորպորատիվ ցանցերի և սերվերների կառուցման ու պաշտպանության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։  
 
«Սոֆթ Թայմ» և «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերություններ 
Հեռախոս՝ +374 10 505 105:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ