Թուրքական դպրոցներում հրաժարվում են դասավանդել էվոլուցիայի տեսությունը
23-06-2017 18:09:59 | Թուրքիա | Հասարակություն
Թուրքական դպրոցներում հրաժարվում են էվոլուցիայի տեսության դասավանդումից: Interfax-ի փոխանցմամբ` Թուրքիայում կրթության պատասխանատուները որոշել են աշխատանքից հեռացնել կենսաբանության ուսուցչին, ով աշակերտներին ծանոթացրել է Դարվինի տեսության հետ:
Պետական պաշտոնյաներից մեկի խոսքերով` նախարարական հանձնաժողովը գտել է, որ այդ տեսությունը չափազանց վիճարկելի է և բարդ աշակերտների ընկալման համար:
«Մենք կարծում են, որ այդ առարկան չի տեղավորվում նրանց ընկալումների մեջ»,- ասել է Ալպասլան Դյուրմուշը:
Նախարարությունը որոշել է էվոլուցիայի տեսության դասավանդումը հետաձգել մինչ բակալավրիատի փուլ: