Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի


Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի

  • 23-06-2017 18:12:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:
 
Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության  022/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ ՍԱՊԾ մասնագետները տնտեսվարողին ներկայացրել  են սպառողական տարայի կամ պիտակի վրա հայերեն մակնշման համար անհաժեշտ տեղեկատվությունը  (արտադրանքի անվանումը, արտադրման օրը, պիտանիության ժամկետը, պահման պայմանները) և ժամանակ տվել հայերեն մակնշումն ամբողջացնելու համար:
Մինչ այդ արդեն տեղեկացրել ենք, որ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներմուծված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքն արտադրվել է լեհական «Օպոլե» գործարանում՝ Նիդերլանդների պատվերով և նիդերլանդական տեխնոլոգիայով. տարայի վրա այդ մասին նշված է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play