«Երևանյան ամառ 2017». հաշմանդամ մարզիկների սպարտակիադա


«Երևանյան ամառ 2017». հաշմանդամ մարզիկների սպարտակիադա

  • 23-06-2017 20:07:01   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպել էին մարզական սպարտակիադա` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ:  Գաղափարի հիմքում հաշմանդամների մարզաձևերի մասին իրազեկումն ու  հաշմանդամություն ունեցող անձանց ամառային ակտիվ ժամանցի ապահովումն է:
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով սպարտակիադայի մասնակիցներին` քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս առանձնահատուկ  ուշադրության կենտրոնում կպահի հաշմանդամների խնդիրները` հետևողական լինելով դրանց լուծմանն ու նաև մարզական միջոցառումների միջոցով ակտիվ ժամանցի կազմակերպմանը: Սպարտակիադային մասնակցել են  հաշմանդամություն ունեցող շուրջ 40 մարզիկներ, ովքեր ուժերն են չափել բասկետբոլ, սեղանի թենիս, շոու դաուն,  սայլակավազք և շախմատ մարզաձևերում: Միջոցառմանը ներկա Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության երեխաներն ու նրանց ծնողներն էլ մասնակցել են  էստաֆետային խաղերին: Մարզաձևերում առաջին երեք տեղերն զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն