Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին


Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

  • 23-06-2017 20:09:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:
Դեսպանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ կլինի շարունակական:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ինչպես նաև քննարկել միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք հարցեր:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն