Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարված ավտոբուսը անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել


Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարված ավտոբուսը անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել

  • 26-06-2017 11:08:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։ 
 
Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։
 
Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ. մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար դրամով։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն