Վարդենիսի հոսպիտալում գտնվող բոլոր զինծառայողները դուրս են գրվել, նրանց վիճակը լավ է. Հոսպիտալի պետ


Վարդենիսի հոսպիտալում գտնվող բոլոր զինծառայողները դուրս են գրվել, նրանց վիճակը լավ է. Հոսպիտալի պետ

  • 26-06-2017 12:44:45   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Aysor.am-ը գրում է.

Հունիսի 24-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած բոլոր զինծառայողները դուրս են գրվել Վարդենիսի զինվորական հոսպիտալից։

«Մեզ մոտ չորս զինծառայող էր մնացել, չորսն էլ արդեն դուրս են գրվել, որովհետև բոլորի վիճակն արդեն լավ էր», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդենիսի հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը։

Հոսպիտալի պետի խոսքով՝ դեռ ժամանակ է պետք, որ զինծառայողներն ամբողջությամբ վերականգնվեն վնասվածքներից, սակայն այս պահին նրանք հոսպիտալում բուժման կարիք չունեին։

«Վերականգնողական շրջանը, հաշվի առնելով, որ իրենք հանգստի մեջ են, կանցկացնեն տանը», - հավելեց Ե. Հովհաննիսյանը։

Նշենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը