Արցախում 94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի.ԱՀ Ան


Արցախում 94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի.ԱՀ Ան

  • 26-06-2017 13:20:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ. 94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 36 հիվանդի տեղադրվել է 42 ստենտ:
 
   Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում: Հունվար, փետրվար, մարտ ամիսներին այդ ծրագրով 26 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:
Ինչպես համաշխարհային վիճակագրությունն է փաստում ստենտավորման դեպքում, հատկապես սուր ինֆարկտների ժամանակ, էականորեն իջնում է մահացության ցուցանիշը: Նոր ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 353 սրտամականի սուր ինֆարակտ է գրանցվել, որոնցից 190-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով:
   Առանց խորը մասնագիտական վերլուծությունների էլ ակնհայտ է, որ անգիոգրաֆիկ ծառայության, մասնավորապես ներանոթային կամ ինչպես ընդունված է կոչել ինվազիվ մեթոդի ներդրումն Արցախում մեծագույն քայլ է ինչպես մահացության դեպքերի նվազեցման, այնպես էլ նոր, ժամանակակից մոտեցումներով ախտորոշման և բուժման ուղղությամբ:
   Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, սերտ համագործակցում է առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ գնահատվում են հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում տեղափոխվում Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք:
   2014 թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում բացվել է Անգիոգրաֆիայի բաժանմունքը, որով փաստացի սկիզբ է դրվել ինվազիվ վիրահատական ծառայությունը մեր երկրում:
       Մինչ այդ սրտի ինվազիվ վիրահատության կարիք ունեցողները Հայաստան էին մեկնում: 
ԱՀ  առողջապահության նախարարությունից հայտնում են՝ բաժանմունքում, տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ինչպես սրտի անոթների, այնպես էլ այլ օրգանների: Անգիոգրաֆիայի բաժանմունքում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն