Կրակոցներ Գյումրիում. Տուժածը վերակենդանացման բաժանմունքում է


Կրակոցներ Գյումրիում. Տուժածը վերակենդանացման բաժանմունքում է

  • 26-06-2017 13:54:27   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունիսի 25-ին՝ ժամը 22:55-ի սահմաններում, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել:
 
Ժամը 23։15-ին Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի մասով ստացած հրազենային վերքերով բուժօգնության է դիմել մի երիտասարդ: 
 
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության կողմից դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ:
 
Նշենք, որ հունիսի 25-ին՝ կեսգիշերին մոտ Գյումրու բժշկական կենտրոն որովայնի մասում ստացած հրազենային վերքերով բուժօգնության դիմած  երիտասարդը գիշերը վիրահատվել է, ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
 
Այս մասին Tert.am-ին հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ մանրամասնելով. «Ինքն ուներ թափանցող հրազենային վերք, վնասվել էին աղիները, վիրահատել ենք, դրենավորել, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը»:
 
Ըստ բժշկի՝ երիտասարդն ինքնուրույն շնչում է, ունի գիտակցություն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը