Զինված ներխուժում Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետ


Զինված ներխուժում Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետ

  • 26-06-2017 13:56:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոր Նորքում գործող « Ծիրան» սուպերմարկետից գիշերը ժամը 03.00­ին դիմակավորված անձը ցանկացել է գումար հափշտակել:

Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ­ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նրա խոսքով` դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող «Ծիրան» սուպերմարկետ, մոտեցել է դրամարկղին և պահանջել հանել այն:

«Նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,­ասաց Ջանոյանը: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play