ՃՏՊ Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. տուժածները հոսպիտալացվել են


ՃՏՊ Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. տուժածները հոսպիտալացվել են

  • 26-06-2017 14:10:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 26-ին, ժամը 10:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Chevrolet Niva» մակնիշի 34 NM 773 պետհամարանիշի (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Մ.), «Opel Vectra» մակնիշի 32 SV 801 պետհամարանիշի (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Մ.) և «Lada 04» մակնիշի 35 CS 146 պետհամարանիշի (վարորդ՝ 1961 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1967 թ. ծնված Ե. Հ.-ը և 1995 թ. ծնված Դ. Մ.-ը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են հիվանդանոց:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն