Ալերգիաների դեմ պայքարի տնային արդյունավետ միջոցները


Ալերգիաների դեմ պայքարի տնային արդյունավետ միջոցները

  • 26-06-2017 14:09:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամառը բազմաթիվ առավելություններ ունի՝ եղանակը տաք է, շուրջբոլորը կանաչ ծառեր ու ծաղիկներ են։ Բայց դեռ գարնան գալստյան հետ մեկտեղ շատերի մոտ գլուխ են բարձրացնում սեզոնային ալերգիաները։
 
Ալերգոլոգները պատճառաբանում են, որ ձմռանը տեղացած ձյունից և անձրևից հետո տարվա այս եղանակին օդում փոշու քանակը շատանում է։ Կախված ձեր ալերգիայի տեսակից՝ բժիշկը համապատասխան միջոցներ կառաջարկի, որպեսզի հնարավորինս թեթև տանեք այն։ Բայց ահա որոշ առօրյա մեթոդներ, որոնք կօգնեն խուսափել ալերգիայի առաջացումից։
 
1․ Մաքրել, մաքրել ու էլի մաքրել
 
Մաքրեք ողջ բնակարանը՝ վարագույրները, գորգերը, բազմոցը․․․ Մի խոսքով՝ այն ամենը, ինչը կարող է ալերգիա առաջացնող փոշի պարունակել։ Շաբաթվա մեջ մեկ օր ամբողջությամբ տրամադրեք տունը մաքրելուն, բայց սա չի նշանակում, որ տունը պետք է մաքրել շաբաթը մեկ։ Արեք այն ամեն օր։
 
2․ Վիտամին C ընդունեք
 
Ալերգիայի դեմ պայքարելու համար մեր օրգանիզմն արտադրում է հիստամիններ, որոնք առաջացնում են փռշտոց, կարմրած, թաց աչքեր և մյուս բոլոր տհաճ սիմպտոմները։ Շատերը չգիտեն, որ վիտամին C-ն հակահիստամին է համարվում, այդ պատճառով էլ ալերգիա ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել հնարավորին շատ վիտամին C: Հարկ է նշել, որ վիտամին C-ն անվտանգ է, ջրում հեշտ է լուծվում և այն գրեթե անհնար է չարաշահել։
 
3․ Լվացեք ձեր մազերը
 
Ալերգոլոգներն ասում են, որ պետք է անպայման ամեն օր լվանալ մազերը, հակառակ դեպքում դուք անկողին եք մտնում՝ ձեր մազերում ունենալով փոշու մեծ քանակություն։
 
4․ Վերանայեք ձեր զգեստապահարանը
 
Բամբակե և վուշե գործվածքներից պատրաստված հագուստը ավելի նախընտրելի է, քանի որ դրանցում փոշին ավելի քիչ է կուտակվում։ Ալերգիայի ժամանակ մետաքսը նույնպես լավ ընտրություն է։
 
5․ Ուշադրություն դարձրեք, թե երբ եք տանից դուրս գալիս
 
Դուրս գալուց առաջ պարզեք, թե դրսում ինչ վիճակ է։ Հիշեք, որ ծաղիկների ու ծառերի մեծ մասը ծաղկում են առավոտյան ժամը 5-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում, ուստի խորհուրդ չի տրվում այդ ընթացքում դուրս գալ ու ակամա շնչել նրանց արձական ծաղկափոշին։
 
Դեռ 18-րդ դարում բուսաբան Կարլ Լինյոն ծաղկային ժամացույց էր կազմել, որը ցույց էր տալիս, թե որ ծաղիկը օրվա որ ժամին է ծաղկում։ Մեր օրերում կան նմանատիպ բջջային հավելվածներ։ Ամեն դեպքում մտապահեք, որ գրեթե բոլոր բույսերը ծաղկում են վաղ ժամերին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play