Ջրի կորստի աղբյուրը Այգեշատում էր. «Վեոլիա Ջուր»-ը վերացրել է թերությունը


Ջրի կորստի աղբյուրը Այգեշատում էր. «Վեոլիա Ջուր»-ը վերացրել է թերությունը

  • 26-06-2017 17:30:37   | Արմավիրի մարզ  |  Հայտարարություններ

Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի  տնօրինության «Էջմիածին» տեղամասի աշխատակիցներն անհանգստացած էին. խնդիրը Ամբերդի ձորից Այգեկ գյուղ գնացող խողովակաշարում ջրաքանակի նվազումն էր: 15կմ երկարությամբ և 300մմ տրամագծով այս ջրագիծը սնում է  Դաշտ, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ և Այգեշատ գյուղերը: 
 
Վթարի որոնողական աշխատանքները կանգ առան Այգեշատում. գյուղի գերեզմանոցի հարևանությամբ անցնող ջրագիծը վնասվել էր, և ջուրը դուրս էր ժայթքում վայրկյանում 15-20 լիտր  քանակությամբ: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ վերացնել վթարն ու խուսափել ջրակորստից, հետևաբար նաև ջրամատակարարման վատթարացումից:
Այժմ տեղամասի աշխատակիցներին միացել են տնօրինության Գոտիավորման խմբի անդամները՝ ջրագծի վրա այլ վթարների հայտնաբերման աշխատանքներ իրականացնելու համար: 
 
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play