Էդուարդ Շարմազանովը մասնակցել է §Նորք-Մարաշ¦ բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին


Էդուարդ Շարմազանովը մասնակցել է §Նորք-Մարաշ¦ բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին

  • 26-06-2017 18:00:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ներկա է գտնվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների ծնողներ, բժիշկներ: 
Նշենք, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն անվճար հետազոտության սերտիֆիկատներ է տրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին՝ անժամկետ օգտագործման համար: Ծրագրում առայժմ ընդգրկված են 25 ընտանիքներ՝ Երեւանից եւ Գյումրիից, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, ծրագիրը շարունակական դարձնելու նպատակ կա: 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը Ազգ-բանակ գաղափարի համատեքստում: Նրա խոսքով՝ ազգասիրությունը, մարդասիրությունը եւ միասնությունը հայ ժողովրդին բնորոշող հատկանիշներ են եւ պատահական չէ, որ ապրիլյան պատերազմում քաջ հայորդիներն իրենց հերոսաբար դրսեւորեցին: «Սա հայ գենի մեջ է: Մենք հայ քրիստոնյա ենք եւ հարյուրամյակներ շարունակ պայքարել ու պայքարելու ենք մեր ազատ ու անկախ հայրենիքը շենացնելու համար: Նրանք 21-րդ դարի վարդան մամիկոնյաններն են. նրանք հաղթեցին մարտում: Ձեր զավակները հաղթել են մահին ու գնացել դեպի հավերժություն»,- ընդգծել է պարոն Շարմազանովը: 
Խոնարհումի եւ երախտիքի խոսքեր են հնչեցրել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Աղվան Վարդանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play