Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին


Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

  • 26-06-2017 18:57:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
 
Հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Նախարարության գերակա ծրագրերը և դեսպանի հետ քննարկել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ու ՀՀ աշխատանքային նոր  օրենսգրքի մշակման աշխատանքներում համագործակցության հնարավորությունները:
Դեսպանը կարևորել է  ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքն ու այդ համատեքստում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել :
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play