Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել


Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել

  • 26-06-2017 19:01:26   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի  մարզ` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերի քննարկման նպատակով: 
Մարզպետ  Հարություն Սարգսյանի  ուղեկցությամբ Վ. Տերտերյանն այցելել է խոշորացված Վայք և Զառիթափ համայնքներ,  հանդիպել համայնքների ղեկավարների,  ավագանու անդամների,  համայնքների աշխատակազմերի և բնակավայրերի   վարչական ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ժամանակ Վ. Տերտերյանը  ներկայացրել է ՏԻ ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացի անցումային փուլի առանձնահատկությունները, հաջորդող փուլի առաջնայնություններն ու հիմնահարցերը և դրանց աստիճանական լուծմանը միտված քայլերը: 
Բնակավայրերի վարչական ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ համայնքների  խոշորացման արդյունքնում ոչ մի բնակավայրերում որևէ խնդիր չի ավելացել, որևէ ծրագիր անավարտ չի մնացել: Ավելին՝ ներդրումային ծրագրերի իրականացման համար համաֆինանսավորման գումարների ապահովման   հնարավորությունները մեծացել են: 
Մասնավորապես, <<Գումարված ջանքեր, բազմապատկված արդյունքներ>>  ծրագրով Վայք համայնքը ձեռք է բերել երկու միկրոավտոբուս, որոնցով բնակավայրերի երեխաներին տեղափոխել են Վայք, ապահովելով այդ երեխաների մասնակցությունը քաղաքում գործող  մարզական և  մշակութային խմբակներին: Բացի սոցիալական բաղադրիչից, ծրագրում ներառված գյուղատնտեսության աջակցման բաղադրիչով ձեռք է բերվել փոքր բեռնատար ավտոմեքենա՝ մայրուղուց հեռու գտնվող բնակավայրերում  արտադրված գյուղմթերքը շուկա հասցնելու նպատակով: Ձեռք է բերվել նաև <<Բելառուս>> մակնիշի տրակտորներ, իսկ  ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է ձեռք բերել  նաև խոտհնձիչ և կալսիչ կցորդներ: 
Զառիթափում նույնպես կարևորվել են  համայնքի համեմատաբար մեծ բյուջեով  մի շարք խնդիրների լուծման հնարավորությունը: Կարևորելով թիմային աշխատանքը, Վ. Տերտերյանը նշել է. Բարեփոխման արդյունքում վարչական ռեսուրսի համատեղումով ծնվում են նորանոր գաղափարներ, իսկ  ֆինանսական ռեսուրսերի համատեղումով այդ գաղափարները կյանքի կոչելու և իրականացնելու առավել լայն հնարավորություն է ստեղծվում:  
Հանդիպումների ավարտին համայնքապետերին  և բնակավայրերի վարչական ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին տրվել են հստակ պարզաբանումներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play