«Սասնա Ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլի եղբորը` Արարատ Խանդոյանին դատապարտեցին 3․5 տարվա ազատազրկման


«Սասնա Ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլի եղբորը` Արարատ Խանդոյանին դատապարտեցին 3․5 տարվա ազատազրկման

  • 27-06-2017 15:29:00   | Հայաստան  |  Քաղաքական

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլի եղբոր` Արարատ Խանդոյանի գործով վճիռը։ Մեղադրող դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռեց Խանդոյանին ազատազրկել 3,5 տարով, տեղեկացնում է «Հրապարակը»։ 
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը: Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play