Գյուղացիներին հասցված վնասի հստակ չափը պարզ կդառնա առաջիկայում. ԱՀ գյուղնախարարության պատասխանատու


Գյուղացիներին հասցված վնասի հստակ չափը պարզ կդառնա առաջիկայում. ԱՀ գյուղնախարարության պատասխանատու

  • 27-06-2017 17:58:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախում վերջին շրջանում տեղացած անձրևն ու կարկուտը վնասներ են հասցրել հողօգտագործողներին. վնասի չափը պարզելու համար տարվել են ուսումնասիրություններ:
 
Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել  է  ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը՝  նշելով, որ  բնության կողմից՝ գյուղացիներին հասցված վնասի հստակ չափը պարզ կդառնա առաջիկայում:
 
Խոսելով   հնձի աշխատանքների ընթացքի  մասին   Վ.  Ավետիսյանը տեղեկացրել է. «Հունիսի  27-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 64  հեկտար ցանքատարածություններից հնձվել է  շուրջ  18 հազար  243  հա-ը: Հնձվել է 1729  հա  ցորեն  և  16  հազար  513   հա գարի: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,3 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23,1  ց/հա-ի դիմաց: Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է  46 հազար 89 տոննա բերք»,-տեղեկացրել  է  Վ. Ավետիսյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play