Արտակարգ դեպք Եղեգնաձորում. 65-ամյա կինը բենզինը լցրել է իր վրա և հրկիզվել.shamshyan.com


Արտակարգ դեպք Եղեգնաձորում. 65-ամյա կինը բենզինը լցրել է իր վրա և հրկիզվել.shamshyan.com

  • 27-06-2017 17:59:10   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնլ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։
 
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ։
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնահրկիզված քաղաքացուհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն և այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։
 
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը