Համաշխարհային Ունիվերսիադային Հայաստանից կմասնակցի երեք ծանրորդ


Համաշխարհային Ունիվերսիադային Հայաստանից կմասնակցի երեք ծանրորդ

  • 27-06-2017 18:12:59   | Հայաստան  |  Սպորտ

Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կայանալիք ամառային համաշխարհային Ունիվերսիադային հայ ծանրորդներից մասնակցելու են միայն տղամարդիկ:
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
 
Ուսանողական խաղերում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ