Խոշոր հրդեհ. «Հին Էրիվան»-ի բացօթյա սրճարանում ամեն ինչ վերածվել է մոխրակույտի.shamshyan.com


Խոշոր հրդեհ. «Հին Էրիվան»-ի բացօթյա սրճարանում ամեն ինչ վերածվել է մոխրակույտի.shamshyan.com

  • 28-06-2017 11:30:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող «Հին Էրիվան»-ի բազմահարկ շենքում։

Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 3 մարտական հաշվարկով, ինչպես նաև 1 ավտոսանդուղք։ Հրշեջները «Հին Էրիվան» օբյեկտի աշխատակիցների հետ նախ կարողացել են կանխել 7-րդ հարկի բացօթյա սրճարանում առաջացած հրդեհի տարածումը, այնուհետև մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play