Աշխարհում սկսվել է երկրորդ ամենամասշտաբային կիբերհարձակումը. արգելափակվում են Windows-ով համակարգիչները


Աշխարհում սկսվել է երկրորդ ամենամասշտաբային կիբերհարձակումը. արգելափակվում են Windows-ով համակարգիչները

  • 28-06-2017 12:17:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Աշխարհում սկսել է տարածվել նոր համակարգչային վիրուս, որն արգելափակում է Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչները:
 
Հարձակումը սկսվել է Ուկրաինայից՝ առավոտյան ժամը 11:30-ին, ինչից հետո ահազանգեր եղան Ռուսաստանից, ապա այլ երկրներից: Հաքերներն արգելափակում են համակարգիչները պահանջելով ապաարգելափակման համար վճարել բիթքոինթներով, գրում է meduza.io-ն՝ նշելով, որ սա 2017-ի մայիսին տարածված WannaCry-ից հետո երկրորդ ամենամասշտաբային կիբերհարձակումն է: 
 
Ուկրաինայում հարձակումը սկսվել է ամենախոշոր էներգետիկ ընկերությունների համակարգիչների թիրախավորումով: Այդ մասին հրապարակումներ հայտնվեցին ուկրաինական մամուլում, ինչից հետո «Киевэнерго»-ն հայտնեց. «Երկու ժամ առաջ մենք ստիպված էինք անջատել բոլոր համակարգիչները: Անվտանգության ծառայությունից սպասում ենք դրանք միացնելու թույլտվության»: 
 
Քիչ անց Ֆեյսբուքի իր էջում Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոն է գրառում թողել, որ հարձակման են ենթարկվել կառավարության բոլոր համակարգիչները: Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն էլ հայտարարել է, որ կարևոր համակարգերը չեն տուժել: 
 
Հարձակման թիրախում է եղել նաև Կիևի գլխավոր «Բորիսպոլ» օդանավակայանը, չեն աշխատում կայքը և չվացուցակի էկրանները, չի գործում մայրաքաղաքի մետրոպոլիտենը: Կենտրոնական բանկը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել երկրի բանկային համակարգը, ինչի հետևանքով մի շարք բանկերի մոտ խնդիրներ են առաջացել հաճախորդների սպասարկման և բանկային գործարքների իրականացման հետ: Երկրի պետական էլեկտրաբաշխիչ «Ուկրէներգո» ընկերությունը նույնպես հայտարարել է իր IT համակարգի հարձակման ենթարկվելու մասին, բայց հավելել է, որ դա ազդեցություն չի թողել էլեկտրամատակարարման վրա: Մյուս թիրախներից են Չերնոբիլի ատոմակայանը, որի աշխատակիցներն անցել են ռադիացիայի ձեռքով ստուգման, հեռախոսային և համացանցային ծառայություններ մատուցող «Կիևսթար» ընկերությունը, որը հաճախորդներին զգուշացրել է հնարավոր անջատումների մասին: 
 
Ռուսաստանում կիբերհարձակման ենթարկվելու մասին առաջինը հայտարարել է «Роснефть»-ը, որի քույր ընկերություն «Бафшнефть»-ում ևս համակարգիչները չեն աշխատում: Ռուսաստանում տուժել են նաև մետալուրգական Evraz ընկերությունը և Home Credit բանկը: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այլ բանկեր ևս տուժել են: 
 
Հաղորդվում է նաև Եվրոպական երկրներում՝ Մեծ Բրիտանիայում գովազդային ընկերության, խորհրդարանի , Դանիայում Moller-Maersk ընկերության, Դանիայում դրա քույր ընկերության վրա հարձակումների մասին: Նման տեղեկություններ են ստացվում նաև Ֆրանսիայից, Իսպանիայից, Հնդկաստանից և Լիտվայից: Արդեն նաև` Միացյալ Նահանգներից: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play