Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում


Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

  • 28-06-2017 12:29:37   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 792 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 14 փողոց, փողոցի հատված և 21 բակային տարածք: 
 
Ընթացքի մեջ են 7 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play