Իմ նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը անցնում է հրապարակայնության և օրինականության բռնաբարման ակնհայտ պայմաններում: Հայաստանում իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի և իր խամաճիկների մտադրությունը այս «դատավարությունը» առանց իմ մասնակցության անցկացնելն է և ինձ լռեցնելը:
Քանի որ դատարանում հնարավորություն չունեմ սույն գործի առընչությամբ արտահայտելու իմ տեսակետները, ուղիղ դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին, մասնավորապես Գալա TV և Ազատության ռադիոկայանի խմբագրություններին՝ իմ հետ ուղիղ հարցազրույց կազմակերպելու կոչով: