ՊՆ­ն մինչև տարեվերջ կլուծի զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները


ՊՆ­ն մինչև տարեվերջ կլուծի զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները

  • 28-06-2017 13:26:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այս տարվա ավարտին ամբողջությամբ լուծվելու են զոհված զինծառայողների բնակարանների խնդիրները:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 28­ ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ՊՆ­ում կուտակված հերթագրություններ են եղել, նույնիսկ դեռ 90­ական թվականներից: «ՀՀ ՊՆ­ն որոշակի խնդիրներ լուծում էր, սակայն, իմ գնահատականով, պակասում էր թափանցիկությունը: Նախագահի հանձնարարականով երեք տարում պետք է խնդիրը լուծեինք: Այս ընթացքում լիարժեք ուսումնասիրել ենք ֆինանսական միջոցների աղբյուրները: Այս տարվա ավարտին ամբողջությամբ լուծելու ենք նրանց բնակարանների խնդիրը: Հաջողության դեպքում հաջորդ տարի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների բնակարանների խնդրին կանդրադառնանք»,­ ասաց նախարարը: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը