Դերենիկ Մելիքյան. Համազգային երկրորդ հռչակագրին ընդառաջ


Դերենիկ Մելիքյան. Համազգային երկրորդ հռչակագրին ընդառաջ

  • 28-06-2017 14:54:11   | Իրան  |  Վերլուծություն

Վերջերս պաշտօնապէս յայտարարւեց, եւ միաժամանակ այդ մասին «Ալիք»-ն եւս արձագանգեց, որ Հայաստանում կեանքի է կոչւել կառավարական յանձնաժողով՝ 2018 թւականին Հայաստանի Անկախ ու Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը համազգային ու համապետական պատշաճ մակարդակով նշանաւորելու նպատակով:
 
Այս  ընդհանուր համատեքստում, Հայաստանի Հանրապետութեան կառավարական թէ հասարակական հիմնարկ-կառոյցները 100-ամեայ պետականակերտման արժէքները վերաիմաստաւորելու-վերարժեւորելու որոշակի քայլեր են նախագծել, որոնցից վերջինը հանդիսացաւ՝ Հայաստանի Անկախ ու Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նոր արձանի տեղադրումը Հանրապետութիւն հրապարակի հարեւանութեանը (Այս մասին հաղորդւած տեղեկատւութիւնն ու յատկապէս վերլուծական շահեկան յօդւածն տեսնել «Ալիք»-ի վաղւայ համարի 3-րդ էջում):
....Անցնող ամսւայ՝ Մայիսի 28-ի փառապանծ 99-րդ տարեդարձի առիթով «Ալիք»-ն իր խմբագրականում գերկարեւորել էր ինչպէս Հայոց պահանջատիրութեան 100-ամեակին ընդառաջ՝ համազգային վերաբերմունքը, նոյնպէս եւ՝ Հայոց անկախ պետականութեան կերտման 100-րդ յոբելեանը (հեռու ցուցադրականութիւնից)  առաւել եւս պարտաւորեցնող (այն էլ  հաւաքական ու համազգային պարտաւորութեան գիտակցմամբ) հանգամանք է՝ ազգովի ամրագրելու ապագայի սերունդների հաշւին ազգային ու մանաւանդ պետականութեան հզօրանքի  արժէք-գաղափարն ու դրա գերազանցապէս Համահայկական բնութագրումը (հեռու սովետախտային բարբաջանքներից)...
Ահաւասիկ.- ժամանակն է,- եթէ ոչ ուշացած-, որ Հայաստան-Սփիւռք միասնական ոգու որպէս կամարտայայտութիւն (յար եւ նման Հայոց պահանջատիրութեան 100-ամեակի) Հայաստանի Հանրապետութեան նախագահի մակարդակով 2-րդ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ բանաձեւի- ամրագրւի՝ 2018 թ.-ի Մայիսեան յաղթանակների 100-րդ տարեդարձի նախօրեակներին, որն, ինչ խօսք՝ ոչ թէ լոկ հռչակագիր-յայտարարութեան, այլեւ ազգի ու պետականութեան պահպանման ու կարեւորը՝ ամրակայման-հզօրացմանը միտող ռազմավարական համազգային հայեցակարգի արժէք կրելով՝ երաշխաւորւած կը լինի գործադրական ու իրականացման բոլոր նպատակադրութիւններով...
 
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն