Պաշտպանի ներկայացուցչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են


Պաշտպանի ներկայացուցչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են

  • 28-06-2017 15:48:07   | Հայաստան  |  Իրավունք

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում իրավիճակի, Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաև փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին  ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
 
Այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնում:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք