Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն


Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն

  • 28-06-2017 16:46:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության փոխնախագահ դոկտ. Մարալ Անջարգոլյանին, հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարանի ուսուցչուհի Քնարիկ Գևորգյանին, Հայաստանի իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանին:
 
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության ազգանպաստ գործունեությունը, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին: 
Դոկտ. Մարալ Անջարգոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության գործունեությունը, նշեց, որ միության ջանքերով Գլենդելում բացվել է հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարան: Քննարկվեցին դասագրքերի, հայոց լեզվի պահպանության, հետ կապված հարցեր: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն