Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն


Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն

  • 28-06-2017 17:35:10   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական  հավաքականն ուսումնամարզական հավաքի վերջնական փուլում է: Գիշերը թիմը կմեկնի Դորտմունդ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են բոլոր քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները.
 
«Անցկացրել  ենք ուսումնամարզական հավաքներ, մասնակցել միջազգային մրցաշարերի: Տղաները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը, գորգը ցույց կտա:
 
Պետք է պայքարել մինչեւ վերջին վայրկյանը: Իհարկե մրցավարական սխալներ լինում են: Բայց, կարծում եմ, եթե մարզիկն ունի կամքի ուժ,  բարձր արդյունքների հասնելու նպատակ, ապա ոչ մի մրցավար նրան չի կարող կոտրել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արմեն Բաբալարյանը:
 
Եվրոպայի առաջնությունում հանդես կգան Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) , Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մխոյանը (96 կգ), Դավիթ Օվասապյանը (120 կգ):
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play