Շիրակի մարզպետարանից տեղեկացրել են, որ դեղերի հատկացման առումով որևէ խնդիր չունեն.ԱՆ


Շիրակի մարզպետարանից տեղեկացրել են, որ դեղերի հատկացման առումով որևէ խնդիր չունեն.ԱՆ

  • 28-06-2017 19:23:02   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 27-ի «Հայկական ժամանակ» օրաթերթի «Գյումրիում շաքարային դիաբետով հիվանդներին ասում են` դեղ չկա, ճիշտ սնվեք. տնօրենը հերքում է» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ Շիրակի մարզին «Ինսուլին» դեղի բաշխումն իրականացվել է 2017 թվականի ապրիլի 28-ին առողջապահության նախարարի թիվ 1410-Ա հրամանով` եռամսյակային կտրվածքով: Բաշխումն իրականացվել է հաշվի առնելով նշված մարզի առաջին եռամսյակի դեղի ծախսը և մարզում առկա մնացորդը: Տրված քանակը ինսուլինակախյալ հիվանդներին կբավարարի մինչև սույն թվականի հուլիսի 30-ը: Հերթական բաշխումը կիրականացվի հուլիսի առաջին տասնօրյակում:
 
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ բանավոր հարցում է արվել Շիրակի մարզի առողջապահության վարչություն: Մարզպետարանից տեղեկացրել են, որ դեղերի հատկացման առումով որևէ խնդիր չունեն, քանի որ մարզում առկա է անհրաժեշտ խմբաքանակ, ավելին` կատարվել է նաև ինսուլինային սրվակների ներմարզային վերաբաշխում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play