Ագրամունտը ԵԺԿ-ից հեռացվեց երկու բարդ քվեարկությունների արդյունքում. Արփինե Հովհաննիսյան


Ագրամունտը ԵԺԿ-ից հեռացվեց երկու բարդ քվեարկությունների արդյունքում. Արփինե Հովհաննիսյան

  • 28-06-2017 19:25:35   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Երկու բարդ քվեարկությունների արդյունքում, ըստ էության, Պեդրո Ագրամունտը հեռացվեց «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» քաղաքական խմբից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

«Առավոտյան թեժ քննարկում եղավ, մեկ ու կես ժամ միայն Ագրամունտին խմբից հեռացնելու հարցն էր դրված, որովհետև վիճարկվում էր առհասարակ նման քվեարկությունների լեգիտիմությունը, իրավական հիմքի առկայությունը»,- փոխանցել է Արփինե Հովհաննիսյանը:  

Նրա խոսքով՝ փաստացի, քվեարկություն անցկացվեց քվեարկություն անցկացնելու հնարավորության մասին: 

«Դրանից հետո 30 կողմ, 3 ձեռնպահ ձայներով Ագրամունտը հեռացվեց խմբից: Բոլոր նրանք, ովքեր դեմ էին, որ Ագրամունտը հեռացվի, խնդրել են իրենց անուններն ավելացնել արձանագրության մեջ, որ իրենք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը»,-ասել է ԵԽԽՎ փոխնախագահը:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն