Համագործակցության առաջարկ ՀՀ-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում


Համագործակցության առաջարկ ՀՀ-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում

  • 29-06-2017 14:18:29   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը բրիտանական Արտաքին Գործերի Նախարարության հրավերով՝ քաղաքական առաջնորդների ծրագրով հունիսի 24-ից գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ տարատեսակ հանդիպումներ է ունենում կառավարության անդամների, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
 
  Հունիսի 29-ին այցի շրջանակներում Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում՝ շոտլանդական խորհրդարանում, հանդիպել է Շոտլանդիայի Կառավարության արտաքին հարաբերությունների և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդաիր Ալլանին, (Minister for Europe and International Dr. Alasdair Allan the Scottish government), որին ներկայացրել է մեր մտահագությունն առ այն, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է Խոջալիի դեպքերի վերաբերյալ 24, իսկ հետո՝ 25-ամյակը նշող բանաձև է շրջանառվում, որում անաչառ կերպով արտացոլված չէ Արցախյան հակամարտության խնդրի էությունը և դա միակողմանի, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է։ Նախարարը հավաստիացրել է, որ նման բանաձևերի նախագծերը որևէ կերպ չեն արտացոլում Շոտլանդիայի կառավարության տեսակետները, և շոտլանդական օրենսդրության համաձայն յուրաքանչյուր պատգամավոր կարող է նմանատիպ նախագծով հանդես գալ, որն անգամ քննարկման չի դրվում։ Էդմոն Մարուքյանը երկայացրեցրել է նաև, որ Ադրբեջանը նմանատիպ տեղեկությունները «վաճառում» է իր բնակչությանը՝ ներքին շահարկման նպատակներով։ 
Էդմոն Մարուքյանն առաջարկել է համագործակցություն Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում, որի արդյունքում կկարողանանք լրացնել հայկական հարցերի վերաբերյալ տեղեկատվական բացը և կանխել ադրբեջանական միակողմանի և իրականությանը չհամապատասխանող նախաձեռնությունները։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play