Գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացվում քրեակատարողական հիմնարկներ


Գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացվում քրեակատարողական հիմնարկներ

  • 29-06-2017 14:33:59   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի,  Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան  -   Իրավունք