Փոթիի նավահանգիստը կիբերհարձակման է ենթարկվել


Փոթիի նավահանգիստը կիբերհարձակման է ենթարկվել

  • 29-06-2017 16:40:13   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Փոթիի նավահանգստի աշխատանքները խափանվել են հաքերային  մասշտաբային հարձակման հետևանքով. հաղորդում է Georgia Online-ը:
 
Փոխադրումների և բեռների շրջանառության դադարից խուսափելու համար նավահանգստում արտակարգ միջոցներ են ձեռնարկվել: Փոթիի նավահանգստի սեփականատիրոջ՝ դանիական «Մաերսկ գրուփ» ընկերության վրա տեղի ունեցած հաքերային հարձակման պատճառով նույն պատկերն է ստեղծվել նաև այլ երկրներում:
 
Խոսքը Petya վիրուսի մասին է, որից արդեն բազմաթիվ երկրներ են տուժել:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը