Բարի մանկապարտեզային արձակուրդներ ձեզ պարոնայք.«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը (տեսագրություններ)


Բարի մանկապարտեզային արձակուրդներ ձեզ պարոնայք.«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը (տեսագրություններ)

  • 29-06-2017 17:48:27   | Հայաստան  |  Հասարակություն




«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Արեգունին նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ներկայացրել է  Երևանի քաղաքապետարանի  պատասխանը ավագանու անդամ Արայիկ  Հարությունյանին՝ (21 հունիսի 15.57)  Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման ձգձգման հարցման վերաբերյալ:

 
 «Փաստորեն, երբ մեզ կանչեցին պարզաբանման, ասացին, որ հարցը ցանկացած դեպքում պիտի քննարկվի ավագանու նիստում, իսկ հիմա ինչոր մանկապարտեզային մոտեցմամբ իրավական ակտերի չպահպանման հարց են առաջ քաշում: Ստացվում է մենք առանց նորմերը պահպանելու ստորագրահավաք ենք արել, որը իրենց թույլ է տալիս խախտել օրենքը և սահմանված 4 ամսյա ժամկետում հարցը չդնել քննարկման: Լավ ենթադրենք էդ մանկական մոտեցումը ընդունեցինք: Մենք դաղալություն ենք արել, մի հատ էլ դուք դաղալություն արեք : ՃՃՃ
Բայց միևնույն է հարցը պարտավոր եք քննարկել Երևանի ավագանու նիստում:
Նախաձեռնությունը հայտարարում է, որ սեպտեմբերին Լեոնիդ Ազգալդյանի փողոցի անվանակոչման առաջարկը քննարկման չդնելու դեպքում հարցը տեղափոխելու ենք իրավական դաշտ:
Բարի մանկապարտեզային արձակուրդներ ձեզ պարոնայք»:

 

հ.գ. Պարզաբանող տեսանյութը 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն