Արմավիր. գլխավորը այսօր մարդկանց ջրով ապահովելն է


Արմավիր. գլխավորը այսօր մարդկանց ջրով ապահովելն է

  • 29-06-2017 17:21:20   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Մինչ Վեոլիա Ջուրը, այսինքն 2017 թվականը, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում Դե յուրե, այսինքն պաշտոնապես՝ ջրամատակարարումը «շուրջօրյա էր»: Իսկ Դե ֆակտո՝ իրականում, այն իրականացվում էր գրաֆիկով՝ միջինը 4-5 ժամ օրական: Ընդ որում, ամեն 3-րդ օրը գյուղում ժողովուրդը ջրի մասով ակամա «ծոմ» էր պահում, որովհետեւ ծորակներից ջուր չէր գալիս, ընդհանրապես: «Հին, գեղեցիկ ավանդույթ էր» դա, թե՜ համարվում էր, որ բնակիչներին եղածն էլ է շատ, բայց փաստ է, որ իրոք  ջուր չէր տրվում: 
 
Հարեւան Քարակերտում իրավիճակն ավելի լավ չէր: Նորից ջրամատակարարումը գրաֆիկով էր /միջինը 5-6 ժամ օրական, իսկ ամռանը միայն 4 ժամ/ եւ նորից ամեն երրորդ օրը ջուր ընդհանրապես չկար: Հասկանալի է՝ փաստացի, որովհետեւ պաշտոնապես այստեղ էլ բնակիչներն ապահովված էին շուրջօրյա ջրով:
Հիմա, մոտ 6 ամիս անց, Դալարիկում ջրամատակարարումը իրականացվում է իրոք ամեն օր, տեւողությունը կազմում է միջինը 7,5 ժամ: Ընդ որում, նշված առաջընթացը ձեռք է բերվել առանց խորքային հորերից ջուր հանող պոմպի աշխատաժամանակի ավելացման։ Հաջողության հիմքը համայնքի բաշխիչ ցանցում հնարավորինս կարգ ու կանոնի հաստատումն է ու այս, իրոք, ջրի կարոտ վայրերում կենարար հեղուկի տնտեսումը, հոսակորստի նվազումը: Մասնավորապես, խցափակվել է թվով 39 բաժանորդների խիստ վթարային վիճակում գտնվող մուտքագիծ, որից հետո ջրամատակարարումը վերականգնվել է 7-ում։ Մնացած մուտքագծերի վերակառուցումն ընթացքի մեջ է։ 
Քարակերտում, չնայած շոգերին, ջրամատակարարումը ներկայումս 5,3 ժամ է օրական, այսինքն՝ նախկինի համեմատ 1,3 ժամ ավելի: Եւ ջուրն էլ տրվում է ամեն օր: Այստեղ էլ հաջողության հիմքը ջրին ու բաշխիչ ցանցին ուշադրությունն է: Այս ամիսներին վերացվել են մի շարք վթարներ, այդ թվում «գաղտնի»՝ գետնի երեսին չերեւացող, կարգաբերվել են բաշխիչ ցանցի դիտահորերում գտնվող թվով 6 փականներ։ Նախկինում ջրամատակարարման գրաֆիկն ապահովվում էր 3 փականի միջոցով, իսկ այժմ՝ 6 փականի, ինչը թույլ է տալիս բարձրացնել բաշխիչ ցանցի կառավարելիությունը, ջուրն ուղղել ուր որ պետք է եւ որքան որ պետք է։ Ձմռանը շարքից դուրս եկած թվով 28 ջրաչափեր փոխարինվել են նորերով։ Վերականգնվել է թվով 28 մուտքագիծ, փոխարինվել է բաշխիչ հանգույց …
Միակ մինուսն այստեղ համայնքը սնող խորքային հորի պոմպի աշխատաժամի ավելացումն է 2,5 ժամով: Իհարկե, դա բերում է շահագործման ծախսերի ավելացման, բայց եթե իրավիճակը դա է պահանջում... Իսկ իրավիճակը Քարակերտում իրոք դա էր պահանջում: Ոչինչ, էներգիայի տնտեսման հերթն էլ կգա, Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության համար այս ամռան շոգերին գլխավորը մարդկանց ջրով ապահովելն է:                                     
 
    Վեոլիա Ջուր ՓԲԸ,  
Հանրային կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play