Գերմանիայի խորհրդարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները


Գերմանիայի խորհրդարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները

  • 30-06-2017 16:21:36   | Գերմանիա  |  Հասարակություն

 
Գերմանիայի խորհրդարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները: tass-ի փոխանցմամբ` նման որոշում ընդունվել է այսօր կայացած քննարկման ընթացքում: Օրենքին կողմ են քվեարկել 393 պատգամավորներ, իսկ դեմ` 226, 4 հոգի էլ ձեռնպահ է մնացել: 
Օրինագիծը քննարկման դրվել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատակակ կուսակցության կողմից Ձախ կուսակցության հետ միասին: 
Նշվում է, որ օրինագծի քննարկումը բաց է ընթացել. Բունդեսթագի յուրաքանչյուր անդամ պետք է քարտը մտցրել են նիստերի դահլիճում գտնվող արկղի մեջ: 
Անգելա Մերկելը դեմ արտահայտվելով միասեռ ամուսնությունների օրինականացմանը` Բունդեսթագի նիստում իր քարտը մտցրել կարմիր գույնի արկղի մեջ: 
Նիստից հետո հանդես գալով կանցլերը նշել է, որ ամուսնությունը շարունակում է մնալ տղամարդու և կնոջ միջև միություն: 
Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ որոշման ընդունումից հետո ավելի շատ հարգանք և հանդուրժողականություն կլինի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play