«Տարոն-Ավիա»-ն մեկնարկել է Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները


«Տարոն-Ավիա»-ն մեկնարկել է Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները

  • 30-06-2017 16:22:16   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկեց կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: 
  Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին: 
 
  Հիշեցնենք, որ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև  Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար ուղղություններով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն